Դեկտեմբերի 3-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 11:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել «Աբովյան» բժշկական կենտրոնից, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Աբովյան քաղաքի Սևանի փողոցի 23 հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Դպքի վայր են ժամանել իրավապահները և նշված վայրում հայտնաբերել տղամարդու դի, որի վրա առկա են եղել վնասվածքների հետքեր: Մինչ Կոտայքի բաժնի ծառայողները փորձում էին պարզել մահացածի ինքնությունը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները պարզել են, որ մահացածը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Մոսահար Մաջդարն է: Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: