Հետևեք մեզ։

Ոչ մեկս չենք պատրաստվում՝ գնանք, մեզ նվիրենք վարչապետի անձին, ինչպես Կոնջորյանը և մյուսները․ իրավապաշտպանը՝ ՄԻՊ թեկնածուի առաջադրման մասին

11:53, 28 մարտ 2023
Ոչ մեկս չենք պատրաստվում՝ գնանք, մեզ նվիրենք վարչապետի անձին, ինչպես Կոնջորյանը և մյուսները․ իրավապաշտպանը՝ ՄԻՊ թեկնածուի առաջադրման մասին

«Մեդիա կենտրոնում» իրավապաշտպաններ Նինա Կարապետյանցն ու Ժաննա Ալեքսանյանը քննարկում են՝ կառավարությունից ՄԻՊ գործուղված թեկնածուն կարո՞ղ է, արդյոք, անկաշկանդ աշխատել։ Ժաննա Անդրեասյանն ասաց, թե ինքը հրապարակային գրել է ՄԻՊ իր պատկերացրած թեկնածուի մասին, բայց ոչ մի արձագանք չի եղել դրա վերաբերյալ։


«Մարդ, որը բարեխիղճ է, կաշխատեր՝ Արմենն է Գրիգորյան, փաստաբան է, առաջ աշխատել է Կարեն Անդրեասյանի հետ օմբուդսմենի գրասենյակում, ես շատ լավ եմ ճանաչում իրեն, բայց ոչ մի արձագանք, որովհետև նա իրենց մարդը չի։ Մենք ի՞նչ ենք տեսնում, որ միայն իրենց մարդիկ պետք է լինեն»,-ասաց Ժաննա Ալեքսանյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը բացարձակ իշխանություն անհատապես ունի բոլորի վրա, բոլորով ինքն է զբաղվում։ «Պարզ է, որ էդ մարդը կամ մեզ նման մարդիկ չեն հանդուրժի, մենք ոչ մեկս չենք պատրաստվում՝ գնանք մեզ նվիրենք վարչապետի անձին, ինչպես Կոնջորյանը և մյուսները։ Մենք մտածում ենք էս երկրի մասին, որովհետև մենք աշխատում ենք և չենք կարող անտարբեր մնալ էդ մարդկանց, էդ ճակատագրերի հանդեպ, ոչ թե՝ Երասխում զինվոր են սպանում, էդ օրը հենց վարչապետն ու իր տիկինը գնում են ինչ-որ զբոսանքների ու հրապարակում են էդ նկարները։ Սա ուղղակի անարգանք է էդ ընտանիքի նկատմամբ, բացահայտ և բացարձակ անտարբերություն է մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ։ Եւ իրենք ուզում են իրենց ուզած անձին տեսնեն իրենց կողքին, իրենց միջոցառումներին»,-ասաց Ժաննա Ալեքսանյանը։