ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն, որոշել է Ազգերի լիգայի 2024/25թթ մրցաշրջանի վիճակահանության օրը։ Արարողությունը տեղի կունենա 2024 թվականի փետրվարի 8-ին, Փարիզում։
Թիմերը բաժանվել են չորս նախնական լիգաների միջև: Հայաստանի հավաքականը հայտնվել է C լիգայի 1-ին զամբյուղում, որտեղ ընգրկված են նաև Ռումինիան, Շվեդիան և Լյուքսեմբուրգը:
Երկրորդ զամբյուղից Հայաստանի մրցակից կարող են դառնալ Կոսովոն, Բուլղարիան, Ֆարերյան կղզիները, երրորդից՝ Հյուսիսային Մակեդոնիան, Սլովակիան, Հյուսիսային Իռլանդիան, Կիպրոսը, չորրորդից՝ Բելառուսը, Լիտվան կամ Ջիբրալթարը, Էստոնիան, Լատվիան: