«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի նախագահի պարտականությունները կատարում է դատավոր Մեսրոպ Մակյանը մինչեւ դատարանի նախագահի ընտրությունը։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունները Մակյանին թողեցին ձեռնունայն, ու նա չի ընտրվել նույն դատարանի նախագահ:
Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի նախագահ է ընտրվել Գոռ Հարությունյանը, որին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից էին տեղափոխել Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան: Հիշեցնենք, որ դատական համակարգում լուրեր կային, որ Մեսրոպ Մակյանի մասնագիտական առաջխացաղումը դատական համակարգում պատահական չէ: Նախ դատավոր Մակյանը բեկանեց գեներալ Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը եւ բավարարելով դատախազության միջնորդությունը՝ որոշեց կալանավորել գեներալ Խաչատուրովին երկու ամիս ժամկետով՝ այդպես իր հավատարմությունը ցույց տալով իշխանություններին:
Արդյունքում Մակյանի հասցեին քննադատություններ հնչեցին, թե պաշտոնի առաջխաղացման հավակնություն ունի, որդուն՝ Էմիլ Մակյանին, ցանկանում է դատավոր դարձնել, կաշկանդված է ՀՀ-ում հարազատ եղբոր վերաբերյալ քննվող մի քրեական գործով, որը ավելի ուշ կարճեցին, եւ, ի վերջո, ցանկանում է Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի նախագահ դառնալ:
Նրան տվել էին նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի հաստիքը, սակայն վերջում թողեցին ձեռնունայն»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։