ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը դեկտեմբերի 6-8-ը կայցելի Ադրբեջան և Ռումինիա։
Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նա Բաքվում կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը։
«Օ’Բրայենը Բաքվում կհանդիպի ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների ամրապնդումը և աջակցությունն Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղությանը», - նշված է հաղորդագրության մեջ։