Հետևեք մեզ։

Լարված իրավիճակ՝ Ալավերդիում․ ոստիկանները թույլ չտվեցին գործող համայքնապետին մասնակցել ավագանու նիստին (տեսանյութ)

10:37, 05 դեկտեմբեր 2023
Լարված իրավիճակ՝ Ալավերդիում․ ոստիկանները թույլ չտվեցին գործող համայքնապետին մասնակցել ավագանու նիստին (տեսանյութ)

Ալավերդիում լարված իրավիճակ է։ Ոստիկանական ուժերը կոտրելով բացեցեին համայնքապետարանի նիստերի դահլիճի դուռը, ավագանու արտահերթ նիստը մեկնարկեց։ Ոստիկանները թույլ չտվեցին գործող համայքնապետ Արկադի Թամրազյանին մուտք գործել նիստերի դահլիճ։

 

Արտահերթ նիստի օրակարգում գործող համայնքապետ Արկադի Թամրազյանին անվստահություն հայտնելու հարցն է։ Նիստին մասնակցողների ցանկանում են համայնքապետ ընտրել ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանին։

 

Միևնույն ժամանակ Ալավերդու համայնքապետարանի շենքի մոտ հաջակցություն գործող համայքնապետի բողոքի ակցիան են իրականացնում բնակիչները։

 

Հիշեցնենք, որ նախորդ տարի Ալավերդիում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ՔՊ և «Ապրելու երկիր» կուսակցություններին տրվել էր հավասար թվով՝ 13-ական մանդատ, մեկ մանդատ տրվել էր «Հայ ազգային կոնգրես»-ին, «Ապրելու երկիր»-ի և ՀԱԿ-ի կոալիցիայի արդյունքում համայնքապետ էր ընտրվել Արկադի Թամրազյանը։