Ալավերդի համայնքի ավագանին անվստահություն հայտնեց Արկադի Թամազյանին։
Ոստիկանական մեծաթիվ ուժերի ներգրավմամբ գործող համայքապետ Արկադի Թամազյանի մուտքը նիստեր դահլիճ արգելելուց հետո ավագանու ՔՊ-ական անդամները քվեարկեցին և անվստահությոուն հայտնեցին Թամազյանին, համայնքի ղեկավար ընտրեցին Դավիթ Ղումաշյանին։
Նշենք, որ վաղ առավոտից Ալավերդու համայքնապետարանի դիմաց բողոքի ակցիաներ են ընթանում՝ հաջակցություն Արկադի Թամազյանի։ Միևնույն ժամանակ ոստիկանական ուժերը կենտրոնացել էին համայքնապետարանի ներսում, ուժով բացել նիստերի դահլիճի դուռը, որպեսզի ՔՊ-ականները նիստ անցկացնեն։