Հետևեք մեզ։

«Օրենքն ընդունելու դեպքում՝ ՌԴ նախագահին դատելո՞ւ էինք Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար», «Ձեզնից հետո՝ բոլորին»․ Ալեն Սիմոնյանի և Արծվիկ Մինասյանի բանավեճը

11:17, 05 դեկտեմբեր 2023
«Օրենքն ընդունելու դեպքում՝ ՌԴ նախագահին դատելո՞ւ էինք Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար», «Ձեզնից հետո՝ բոլորին»․ Ալեն Սիմոնյանի և Արծվիկ Մինասյանի բանավեճը


Չեմ հասկանում՝ որտեղից է այն խոսույթը, որ իշխանավորները չեն օգտագործում Արցախ կամ ԼՂ արտահայտությունը, բոլոր մեր պաշտոնյաներն էլ դա օգտագործում են։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

 

«Ինչ վերաբերում է «Հայաքվե» նախաձեռնությունը տապալելուն՝ մենք ձեզ փրկում ենք, օգնում ենք, որովհետև դուք ձեր նախաձեռնության պատանդն եք։ Ուզում եմ հարց տալ․ ձեր ընկալմամբ՝ եթե այս օրենքը ընդունվի, մեր դաշնակից ՌԴ նախագահին դատելո՞ւ էինք Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար»,- ասաց Սիմոնյանը, որին արձագանքեց Արծվիկ Մինասյանը՝ ասելով «ձեզնից հետո՝ բոլորին»։

 

«Կարող ենք ֆիքսել` «Հայաստան» դաշինքի քարտուղարը հայտարարում է, որ այս օրենքն ընդունելու պարագայում ՌԴ  նախագահի նկատմամբ քրեական գործ պետք է հարուցվեր։ Շնորհակալ եմ այդ արձանագրության համար։