«Քանդենք Պետությունը» կուսակցությունը ոստիկանության զորքերի միջոցով Ալավերդիում ամենալկտի ձևով փորձում է խլել իշխանությունը ժողովրդից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Ոստիկանության զորքերը, բռնի ուժ կիրառելով իմ և համայնքի ղեկավարի նկատմամբ, դուրս բերեցին մեզ նիստերի դահլիճից՝ չթողնելով համայնքի ղեկավարին նիստ անցկացնի՝ մինչև այդ էլ կոտրելով դահլիճի դուռը։
Օրենքի բազմաթիվ խախտումներով իշխանազրկման փորձն արժանանալու է խիստ պատասխանի»,- գրել է Առաքելյանը։