Հետևեք մեզ։

Սա սկիզբն է, պայքարը հենց այսօրվանից սկսվելու է․ Ալավերդու արդեն նախկին համայքնապետը պատրաստվում է դատարանում բողոքարկել իրեն անվստահություն հայտնելու գործընթացը

13:09, 05 դեկտեմբեր 2023
Սա սկիզբն է, պայքարը հենց այսօրվանից սկսվելու է․ Ալավերդու արդեն նախկին համայքնապետը պատրաստվում է դատարանում բողոքարկել իրեն անվստահություն հայտնելու գործընթացը

 

Սա վերջը չի, սկիզբն է: Պայքարը հենց այսօրվանից սկսվելու է: Այս մասին Ալավերդու համայնքապետարանի բակում բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է Ալավերդու արդեն նախկին համայնքապետ Արկադի Թամազյանը։

 

Նա հայտնել է, որ պատրաստվում է դատարանում բողոքարկել այսօր Ալավերդու համայնքապետարանում ՔՊ-ականների կողմից իրեն անվստահություն հայտնելու գործընթացը։

 

«Նրանք կփորձեն իրավապահ մարմինների միջոցով կեղտոտ փորձեն անել, դա ոչինչ չի փոխելու։ Մեր փաստաբանները կդիմեն դատարան»,- հայտարարել է Թամազյանը:

 

Հիշեցնենք, որ Ալավերդի համայնքի ավագանին անվստահություն է հայտնել Արկադի Թամազյանին։


Ոստիկանական մեծաթիվ ուժերի ներգրավմամբ գործող համայքապետ Արկադի Թամազյանի մուտքը նիստեր դահլիճ արգելելուց հետո ավագանու ՔՊ-ական անդամները քվեարկել և անվստահություն էին հայտնել Թամազյանին, համայնքի ղեկավար ընտրեցին Դավիթ Ղումաշյանին։      

 

Նշենք նաև, որ վաղ առավոտից Ալավերդու համայքնապետարանի դիմաց բողոքի ակցիաներ են ընթանում՝ հաջակցություն Արկադի Թամազյանի։ Միևնույն ժամանակ ոստիկանական ուժերը կենտրոնացել էին համայքնապետարանի ներսում, ուժով բացել նիստերի դահլիճի դուռը, որպեսզի ՔՊ-ականները նիստ անցկացնեն։