Հետևեք մեզ։

Հրդեհ է բռնկվել «Դրագոն» ռեստորանում. Shamshyan.com

13:38, 05 դեկտեմբեր 2023
Հրդեհ է բռնկվել «Դրագոն» ռեստորանում. Shamshyan.com

Այսօր դեկտեմբերի 5-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի փոխանցմամբ` ժամը 04:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցի թիվ 7/3 հասցեում գործող «Դրագոն Գարդեն ֆեմիլի» ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել:

 

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:55-ին և մարվել՝ 05:10-ին: