«Ապրելու երկիր» կուսակցության անդամներ Վրույր Այվազյանին (Գյուլագարակ համայնքում «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար) և Վահե Հարությունյանին (Արարատ համայնքում ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար) ոստիկանությունը ձերբակալել է։
Ավելի վաղ ձերբակալվել էին նաև «Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամներ Արամ Մանուկյանին ու Արթուր Աստոյանին։
Հիշեցնենք, որ ՔՊ-ն որոշել է անվստահություն հայտնել Ալավերդու ընտրված համայնքապետին և ՔՊ-ական ավագանիով նոր համայնքապետ է ընտրել։