Հետևեք մեզ։

Իշխանությունն ունի իր սրտի քաղհասարակությանը, որոնք իրենց հետ ամեն ինչում համաձայն են, անգամ Ջհանգիրյան Գագիկի թեկնածության համար ծափ էին տալիս․ Կարապետյանց

12:16, 28 մարտ 2023
Իշխանությունն ունի իր սրտի քաղհասարակությանը, որոնք իրենց հետ ամեն ինչում համաձայն են, անգամ Ջհանգիրյան Գագիկի թեկնածության համար ծափ էին տալիս․ Կարապետյանց

 «Մեդիա կենտրոնում» այսօր «Կառավարությունից ՄԻՊ գործուղված թեկնածուն կարո՞ղ է, արդյոք, անկաշկանդ աշխատել» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ իրավապաշտպան Նինա Կարապետյանցը դժգոհեց, որ Հայաստանի իշխանությունները չեն լսում իրենց կարծիքն, ունեն իրենց սիրելի քաղհասարակությունը, և միայն նրանց տեսակետներն են լսում։

«Որտեղ նստում են այդ Կոնջորյան-մոնջորյանները, ես չեմ էլ ուզում ցիտեմ, որովհետև ոչ լսելու բան են, ոչ ցիտելու բան են դրանք, որտեղ նստում ասում են, ասում են՝ ինստիտուցիոնալ փոփոխություններ։ Ի՞նչ ինստիտուցիոնալ, դուք ավիրում եք այդ ինստիտուտները, որոնք գոնե իներցիոն իրենց աշխատանքի, իրենց չարչարանքի շնորհիվ ինչ-որ չափով կայացած են եղել»,-ասաց Կարապետյանցը։

Հաղրոդավարը հետաքրքրվեց՝ այս ամիսներին իրենց հետ այս ընթացքում եղե՞լ է հանդիպում, խորհրդակցություն, և ո՞ւմ են տեսնում որպես ՄԻՊ թեկնածու։ «Ուրեմն, իշխանությունը շատ վաղուց արդեն, տևական ժամանակ է՝ ունի իր սրտի քաղհասարակության ներկայացուցիչները, որոնք իր հետ ամեն ինչում համաձայն են ու ծափ են տալիս, մինչև անգամ Ջհանգիրյան Գագիկի թեկնածության համար ծափ էին տալիս՝ քաղհասարակության կարկառուն դեմքեր։ Ու իրենք են նաև այս իրավիճակի մեղավորությունը հավասարապես կիսում։ Երբ դու գալիս ես ինչ-որ հանդիպումների ժամանակ, ներկայանում ես ամբողջ քաղհասարակության անունից, և ունենալով լավ հետագիծ, ասում ես՝ այն, ինչ տեղի է ունենում և անում է իշխանությունը, դա նորմալ է, դու հավասարապես կիսում ես գործող իշխանությունների հետ պատասխանատվությունը»,-ասաց իրավապաշտպանը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Վերլուծական