Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ երկկողմ բանակցությունների ընթացքում ստորագրել է միակողմանի պատժամիջոցներին հակազդելու համաձայնագիր։
Փաստաթղթի պաշտոնական անվանումն է Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության հռչակագիրը միակողմանի հարկադրանքի միջոցների հակազդման, մեղմացման և փոխհատուցման ուղիների և միջոցների մասին:
Բանակցությունները կայացել են մերձկասպյան երկրների՝ Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման շրջանակում։