Քիչ առաջ երեք մարդ է տեղափոխվել հիվանդանոց Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած վրաերթի հետևանքով։
Sputnik Արմենիայի թղթակիցին ականատեսները պատմել են, որ չթույլատրված հատվածով փողոցը հատող անձինք եղել են, ամենայն հավանականությամբ, տատը, հարսը և 2-ամյա երեխան։