Անցած շաբաթ օրը հարազատները հրաժեշտ տվեցին նոյեմբերի 28-ին քննչական մեկուսարանում մահացած Սերգեյ Կուզնեցովին։ Տղամարդը մի քանի ամիս անցկացրել էր կալանավայրում՝ կնոջը՝ Անաստասիա Կոնդրաչուկին ծեծի ենթարկելու պատճառով։
Նախկինում Կուզնեցովը հանդիպել է սկանդալային բալերինա Անաստասիա Վոլոչկովայի հետ։ Ճիշտ է, այս սիրավեպը երկար չի տևել՝ մեկ ամսից մի փոքր ավելի:
Վոլոչկովան պարզաբանել է, թե ինչու չի գնացել նրա հուղարկավորությանը․
«Ես չեմ գնացել իմ ուսուցիչներից շատերի հուղարկավորությանը, և դուք ուզում եք, որ ես գնամ մի մարդու հուղարկավորությանը, ով որոշ ժամանակ պարզապես իմ սիրելին էր: Նա ունի հարազատներ, մարդիկ, ովքեր լուրջ հարաբերություններ են ունեցել նրա հետ։ Ես նրան մի օր հրավիրեցի Մալդիվներ։ Երկու տարի առաջ էր։ Մենք պայմանավորվեցինք, որ գնում ենք ռոմանտիկ ճամփորդության, իսկ հետո ամեն մեկն իր կյանքով է ապրում»։