36-ամյա Մեսսին՝ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի և ամերիկյան «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստը, ճանաչվել է տարվա մարզիկ ամերիկյան Time-ի վարկածով։
Մեսսին վերաբերող հոդվածում հեղինակավոր ամսագիրը գրում է․««Ճշմարտությունն այն է, որ, բարեբախտաբար, ես սեղանին ունեի մի քանի տարբերակ, որոնք հետաքրքիր էին, և ես ստիպված էի վերլուծել դրանք և մտածել, նույնիսկ ընտանիքիս հետ կշռադատել դրանք, նախքան Մայամի գալու վերջնական որոշում կայացնելը»,- ասել է Մեսսին TIME-ին տված հարցազրույցում:
Նա հաստատել է, որ Բարսելոնա վերադարձը իրական նկատառում էր: «Իմ առաջին տարբերակը «Բարսելոնա» վերադառնալն էր, բայց դա հնարավոր չէր»,- ասել է Մեսսին։ «Ես փորձեցի վերադառնալ, բայց դա տեղի չունեցավ»։
«Ճիշտ է նաև, որ հետագայում ես շատ էի մտածում Սաուդյան Արաբիայի առաջնություն գնալու մասին, որտեղ ես գիտեմ երկիրը, և նրանք ստեղծել են շատ հզոր մրցակցություն, որը կարող է մոտ ապագայում դառնալ կարևոր առաջնություն», - ասել է Մեսսին, որն, ի վերջո, ընտրել է «Ինտեր Մայամին»։