Հետևեք մեզ։

Պայմանավորված տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակով՝ Սուրեն Պապիկյանը կարևորել է զորքերում մարտունակության բարձրացումը

12:33, 28 մարտ 2023
Պայմանավորված տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակով՝ Սուրեն Պապիկյանը կարևորել է զորքերում մարտունակության բարձրացումը

2023 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ մարտի 28-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ անցկացվող եռօրյա օպերատիվ հավաքները։

Ինչպես տեղեկանում է Պաշտպանության նախարարությունը, հավաքների ընթացքում կլինեն զեկույցներ, դասախոսություններ, կանցկացվեն ցուցադրական պարապմունքներ։

Հավաքների առաջին օրը մասնակիցներին ողջունել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Անդրադառնալով տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակին և այդ համատեքստում զինված ուժերի առջև դրված խնդիրներին, նախարարը կարևորել է զորքերում մարտունակության շարունակական բարձրացումը, առաջնագծի կահավորման և ամրաշինական աշխատանքների իրականացումը, ինչպես նաև անդրադարձել զինված ուժերում մեկնարկած բարեփոխումներին։

Վերլուծական