«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։
«Դեկտեմբերի 5-ին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնի տարբեր հատվածներում բռնկված հրդեհի մեծ ու փոքր օջախների մեծ մասը հնարավոր է եղել մեկուսացնել։
Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են մոտ 12 հա տարածքում, որին մասնակցում են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի, Տավուշի, Կոտայքի, Արարատի, Գեղարքունիքի և ՓՈՒՎ ՀՆՓԱԻ, ՔՊՈՒՀ կենտրոններիի մոտ 260 փրկարարական ծառայող, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 35 աշխատակից և հարակից բնակավայրի 40 բնակիչ։
Ռելիեֆային բարդ պայմաններից ելնելով՝ փրկարարները ամենագնացներով և ուսապարկերով ջուրը հրդեհի օջախներ են հասցնում մոտ 1 կմ բարձրության վրա։
Աշխատանքներին ներգրավված են 32 միավոր փրկարարական և անտառտնտեսության 9 միավոր տեխնիկա»,- նշված է հաղորդագրության մեջ։