Դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայտնում են կուսակցությունից:
Կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է կուսակցության արտաքին կապերի մասին զեկույց։
Քննարկվել են Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքի, կուսակցության տարածքային կազմակերպությունների նախաձեռնող խմբի նիստերի ժամանակացույցի հետ կապված հարցեր։