Հետևեք մեզ։

Իշխան Սաղաթելյանը մեկնել է Իրան

23:39, 05 դեկտեմբեր 2023
Իշխան Սաղաթելյանը մեկնել է Իրան

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը այցով գտնվում է Իրանում: Այս մասին նա հատնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի ընթացքում հանդիպել եմ նաև Թեհրանի ՀՅԴ կառույցի ընկերներին:

Հանդես եմ եկել զեկույցով, քննարկել ենք Հայրենիքում ստեղծված իրավիճակը, առկա մարտահրավերները, տարածաշրջանային հնարավոր զարգացումները ու մեր անելիքները»,- գրել է Սաղաթելյանը: