Երգչուհի Անահիտ Սիմոնյանն ինստագրամյան իր էջում ցուցադրել է,թե ինչպես են որդու հետ զարդարում տոնածառն ու գրել է․ «Մի փոքր մեր ամանորյա տրամադրությունից ձեր լրահոսում։ Մի քանի տարի է, ինչ տոնածառ չենք փոխել, Արմանն այդպես է ուզում և դրա համար էլ այնքան էլ գլամուր չստացվեց, բայց մենք սիրում ենք այս ընթացքն ու էմոցիաները։ Ամանորյա եղևնու շքեղությունը մեզ համար կարևոր չէ․ մենք գնահատում ենք յուրաքանչյուր հին խաղալիք, յուրաքանչյուրում կա մեր անգնահատելի անցյալը։ Շնորհավոր Ամանոր»։