Հետևեք մեզ։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել Ռուսաստանի առաջարկը՝ «Հյուսիսային հոսք» գազատարի պայթեցման անկախ հետաքննություն սկսելու վերաբերյալ

12:48, 28 մարտ 2023
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել Ռուսաստանի առաջարկը՝ «Հյուսիսային հոսք» գազատարի պայթեցման անկախ հետաքննություն սկսելու վերաբերյալ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել Ռուսաստանի առաջարկը՝ «Հյուսիսային հոսք» գազատարի պայթեցման հանգամանքները պարզելու համար անկախ հետաքննություն սկսելու վերաբերյալ։ RIA.ru-ի փոխանցմամբ՝ փաստաթուղթը չի հավաքել անհրաժեշտ թվով ձայներ՝ արևմտյան երկրների դիրքորոշման պատճառով։ Կողմ են քվեարկել Ռուսաստանը, Չինաստանը և Բրազիլիան, մնացած երկրները ձեռնպահ են մնացել։ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ասել է, որ վերջին քվեարկությունից հետո ավելանում են կասկածները, թե իրականում ով է կանգնած «Հյուսիսային հոսքի» վրա ահաբեկչության հետևում։ Անվտանգության խորհրդի ևս 12 անդամները ձեռնպահ են մնացել։

Հիշեցնենք, որ  85-ամյա ամերիկացի հետաքննող լրագրող Սեյմուր Հերշը հոդված էր հրապարակել, պնդելով, Ռուսաստանից Բալթիկ ծովի հատակով դեպի Գերմանիա գնացող «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարերը պայթեցվել են ամերիկյան հատուկ ծառայությունների և զինվորականների անմիջական մասնակցությամբ:

Վերլուծական