«Իրավունքին» որոշ մանրամասներ են հայտնի դարձել «Մայր Հայաստան» դաշինքի առաջին նիստից, երբ հայտնի է դարձել, որ վերջիններս ընտրվել են ավագանի։ Մասնավորապես, այդ նիստին Անդրանիկ Թեւանյանը հայտարարել է, որ իրենց թիմը պետք է միանա Հայկոյին, որպեսզի քաղաքային իշխանության, այսպես ասած, «ռույլը վերցնեն» իրենց ձեռքը։
Վերջինիս հայտարարությունից հետո տեղից վեր է թռել Զարուհի Փոստանջյանը ու սկսել Թեւանյանի վրա, բառի բուն իմաստով, հարձակվել` մեղադրելով նրան ծախվելու մեջ: «Մանդատ չվերցրած` ծախվեցի՛ր, արա», - ըստ աղբյուրի ասել է Փոստանջյանը եւ շրխկացնելով դուռը ներկաների վրա` հեռացել։
Նկատենք, որ հենց նման «մանր-մունր» ինտրիգների արդյունքում էլ 9 տոկոս ձայն հավաքած ՔՊ-ն այսօր ղեկավարում է մայրաքաղաքը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։