ԱՄՆ-ն չի ասել, որ չի պատրաստվում շարունակել Ադրբեջանի հետ համագործակցությունը, դա կհակասեր ԱՄՆ շահերին: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով Ջեյմս Օ'Բրայենի այցը Ադրբեջան։
«Կարծում ենք՝ Ադրբեջանի հետ մեր դիվանագիտական հարաբերությունների դադարեցումը հակասում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության շահերին: Մենք շարունակում ենք համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի հետ, որպեսզի հստակեցնենք՝ որտեղ ունենք մտահոգություններ։ Մենք նաև շարունակում ենք համագործակցել նրանց հետ՝ կոչ անելով ձգտել Հայաստանի հետ կայուն խաղաղության», - ասել է Միլլերը։