Մենք խաղաղություն ենք բերել տարածաշրջանին, դա արեցինք պատերազմի միջոցով։ Խոսքը միայն Կովկասի մասին չէ։ Մենք ցույց ենք տվել, թե ինչպես կարելի է խաղաղության հասնել ռազմական ճանապարհով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մենք ապացուցեցինք, որ ԵԱՀԿ ՄԽ երեք երկրներն էլ սխալ էին։ Չնայած իրենց պետականության պատմությանը, միջազգային փորձին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անդամակցությանը, նրանք սխալվեցին: Սխալ հաշվարկ էր։
Դա որոշակի մեսիջ էր Ադրբեջանին, որ եթե ռազմական միջոցների դիմես, չես հասնի հաջողության։ Բայց մենք ապացուցեցինք, որ այս հակամարտությունը ռազմական ճանապարհ ունի։ Այս հակամարտությունը լուծվել է 3 տարի առաջ»,- ասել է Ալիևը։