ՀՀ հակակոռուպցիոն դատարանն անփոփոխ թողեց երկու տարի անազատության մեջ գտնվող Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոց կալանքը:
Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու, դրանք չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։
Ընդդիմությունը նրան համարում է քաղաքական բանտարկյալ։