Հետևեք մեզ։

Ժոզեպ Բորելը ստում է, միգուցե երազներ է տեսնում. Ալիևը՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների վերաբերյալ Բորելի հայտարարության մասին

12:02, 06 դեկտեմբեր 2023
Ժոզեպ Բորելը ստում է, միգուցե երազներ է տեսնում. Ալիևը՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների վերաբերյալ Բորելի հայտարարության մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում անցկացվող ֆորումում ելույթ ունենալիս անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների թվի վերաբերյալ վերջին շրջանում առհա քննարկումներին։

 

«Նույնիսկ հայերն իրենք են ընդունում, որ նման փորձառու եվրոպացի դիվանագետը (Ժոզեպ Բորել-խմբ.) ստում է։ Ասում են՝ Ղարաբաղից 100 հազար մարդ է գնացել, ոչ թե 150 հազար։ Այսինքն՝ եթե պարոն Բորելը այսպես շարունակի, մեկ ամիս հետո 200 հազար մարդ կասի։

 

Միգուցե պարոն Բորելը երազներ է տեսնում։ Սա բացարձակապես անընդունելի է։ Սա միայն թվերի մանիպուլյացիա չէ, դա մեղադրանք է Ադրբեջանին, մեղադրանք մեր չարածի վերաբերյալ»,-ասել է Ալիևը։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Ադրբեջանի ռազմական միջամտությունը 150 հազար մարդու ստիպեց տեղահանվել ԼՂ-ից։