Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե ԼՂ ներկայացուցիչները համաձայնել են հանդիպել իրենց հետ միայն սեպտեմբերի 20-ից հետո։
«Այն բանից հետո, երբ մենք արդեն որոշել էինք ուժ կիրառել, նրանց ներկայացուցիչը եկավ Եվլախ։ Հարցն այն է, ինչո՞ւ նա ավելի շուտ չեկավ:
Եթե նրանք դա անեին ավելի վաղ, ապա հակաահաբեկչական գործողության անհրաժեշտություն չէր լինի, և սա նորագույն պատմություն է»,- ասել է Ալիևը։