Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել է՝ ինչու է հրաժարվել մեկնել Գրանադա։
«Իր հեռուստատեսային հարցազրույցներից մեկում Ֆրանսիայի նախագահը տարօրինակ և անընդունելի բառեր ու արտահայտություններ է օգտագործել Ադրբեջանի հասցեին և դրանով իսկ հեռացել կարգավորման գործընթացից։ Որովհետև միանգամայն պարզ էր, որ եթե կորցնես չեզոքությունդ, այլևս չես կարողանա միջնորդել, բաց կթողնես այս շանսը։
Մենք պաշտոնապես հայտարարել ենք, որ այլևս կոռեկտ և տեղին չենք համարում Ֆրանսիայի որևէ ներկայացուցչի մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Այդ պատճառով ես չգնացի Գրանադա»,-նշել է Ալիևը։