Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Արարատի մարզում` Սուրենավան գյուղում, թափառող շները հարձակվել են դպրոց գնացող երեխաների վրա, նրանցից մեկը մահացել է։ Դեպքը տեղի է ունեցել առավոտյան 09։20-ի սահմաններում։
3 երեխաներ դպրոց գնալիս են եղել, երբ թափառական 5 շներ հարձակվել են երեխաների վրա: Նրանք փախել են շների հարձակումից, բայց դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները արձանագրել են երեխաներից մեկի կենսաբանական մահը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 7 տարեկան Ալիկ Գ.-ն է:
Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին: