Հայկուհի Հարությւոնյանը երկրորդ անգամ է առաջադրվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար։
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, հղում անելով Հայկուհի Հարությունյանի խոսքին, թե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի հանդուրժել որևէ ճնշում, հարցրեց․
«Սա նշանակում է, որ ձեր նկատմամբ առնվազն ճնշում գործադրելու փորձեր եղել են և դուք չեք հանդուրժել, ի՞նչ ճնշման մասին է խոսքը, հայտնե՞լ եք իրավապահներին, թե ոչ»,-հարցրեց Հայկ Կոնջորյանը։
Ի պատասխան, Հայկուհի Հարությունյանն ասաց, որ կներկայացնի մեկ դեպք․ «Եղել է զանգ կոնկրետ սուբյեկտի վերաբերյալ կայացված բարեվարքության առնչությամբ, և Ձեր պահանջին հետևելով հրապարակում եմ՝ Ազգային անվտանգության ծառայությունից՝ այն թեկնածու մասով, որ ԱԺ-ում պետք է քվեարկվեր, արժանացել է բացասական եզրակացության և դա անհանդուրժելի է, ներկայացվել է որպես ԱԱԾ խնդիր, քանի որ այդ թեկնածուի ընտրությունը պետք է ապահովվեր։ Ես անմիջապես, հենց այդ պահին զանգի մասին տեղեկացրել եմ, և փորձել եմ ճշգրտում անել առհասարակ, որպես երևույթ կառավարությունում ինչ-որ մեկը տեղյակ է, թե ոչ։ Եվ պետք է շնորհակալություն հայտնեմ, պարոն Աղաջանյանն այցելեց հանձնաժողով, ես բոլորի ներկայությամբ հայտնել եմ դեպքի մասին և նա ասել է՝ դա մեր քաղաքական թիմի կողմից անհանդուրժելի վարքագիծ է»։
Մանրամասն՝ տեսանյութում․