Այս պահին հիմնականում մեքենաներն անցնում են Լարսի անցակետով։ Այս մասին ԱԺ-ում՝ հարցուպատասխանի ժամանակ, ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Լարսում խնդիրն առաջացել է ուժեղացված հսկողությունից հետո։ Քննարկումներ են իրականացվել խնդիրների վերաբերյալ, անցած շաբաթ օրը մեքենաների թողունակությունը վերականգնվել է։ Մեզ համար կարևոր է, որ ՀՀ-ում արտադրված արտադրանքը լինի բարձրակարգ նաև մեր սեփական հանրութան համար, որովհետև դա ազդում է հայ ժողովրդի առողջության վրա»,-ասաց նա։
Ինչ վերաբերվում է ներկրվող գյուղմթերքի աճի մասին հարցին, Քերոբյանն ասաց, որ ներկրման աճ չկա, մրցակցությունը ներհայաստանյան է, մասնավորապես կարտոֆիլը, որովհետև խոշոր ներդրումներ են արվել այդ ոլորտում։