Հետևեք մեզ։

Կանադայի արտգործնախարարը Բաքվին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը և ազատել հայ ռազմագերիներին

13:34, 28 մարտ 2023
Կանադայի արտգործնախարարը Բաքվին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը և ազատել հայ ռազմագերիներին

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին խորհրդարանում լսումների ժամանակ Ադրբեջանին կոչ է արել վերաբացել Լաչինի միջանցքը և ազատ արձակել հայ ռազմագերիներին:

Կանադայի խորհրդարանում կայացած քննարկման ժամանակ պատգամավոր Ջին Յիփը խոսել է արդեն ավելի քան 100 օր արգելափակված Լաչինի միջանցքի մասին, ինչը հանգեցրել է մարդասիրական ճգնաժամի: Պատգամավորը ներկայացրել է Կանադայի հայ համայնքի մտահոգությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ:

Պատասխանելով նրա հարցին՝ Կանադայի արտգործնախարարն ասել է․ «Ես կիսում եմ կանադահայերի և Լեռնային Ղարաբաղի հայերի մտահոգությունները: Մենք շարունակում ենք Ադրբեջանի իշխանություններին կոչ անել վերաբացել Լաչինի միջանցքը, մենք պետք է կանխենք հումանիտար ճգնաժամի վատթարացումը: Կանադան աջակցում է 2020 թ.-ի հրադադարի համաձայնագրին, այդ թվում՝ հայ ռազմագերիների վերադարձին», - ասել է Մելանի Ժոլին՝ նշելով, որ պետք է հարգել հրադադարը, որին աջակցում է նաև ԵՄ դիտորդական առաքելությունը:

Վերլուծական