«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ԱԺ-ում ասաց, որ ինքը, Արթուր Խաչատրյանն ու Քրիստինե Վարդանյանը դիմել են ԱԳՆ, որպեսզի ծանոթանան այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» նախագծին, սակայն ԱԳՆ-ն չի պատասխանել։ Նա Արարատ Միրզոյանին ասաց, թե ինչո՞ւմն է խնդիրը, որ չեն պատասխանել։
Արարատ Միրզոյանն ասաց, որ իր իմացությամբ՝ պատասխան ուղարկվել է․ առաջարկեց ստուգել լրացուցիչ, իսկ եթե ոչ՝ որևէ խնդիր չի տեսնում, կարող են գնալ և ծանոթանալ։ Գեղամ Մանուկյանն ասաց, որ կսպասեն հանդիպման շուրջ պայմանավորվելու վերաբերյալ զանգին։