Մոսկվայում ՀԱՊԿ ԽՎ նիստին հայկական պատվիրակության բացակայությունը չի ազդի ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու որոշման վրա, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։
«Մասնակցությունից նրանց ֆիզիկական բացակայությունը մեծապես չի դանդաղեցնում այլ անդամ երկրների կողմից կոլեկտիվ փաստաթղթերի ընդունման շուրջ համաձայնության գործընթացները, որոնց շատ դեպքերում նրանք միանում են», - ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանի չմասնակցելը կանդրադառնա հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու ծրագրերի վրա։