Մոսկվայի մարզում հայտնաբերվել է Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվայի դին, հայտնում է РЕН ТВ-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Կիվան ուկրաինացի նախկին քաղաքական, պետական և հասարակական գործիչ էր։
2022 թվականի մարտի 15-ին նա զրկվել էր պատգամավորական մանդատից։ Գերագույն ռադայի նիստում Ռադայի 335 պատգամավոր քվեարկել է նրա հեռացման օգտին։ Լվովի դատարանը Կիվա ռադայի նախկին պատգամավորին հեռակա կարգով դատապարտել էր 14 տարվա ազատազրկման։
Տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել։