Հետևեք մեզ։

Ռուսաստանը միշտ կհիշի Սպիտակի աղետը՝ հայ ժողովրդի այս դժբախտությունն ընկալելով որպես իրենը. Զախարովա

22:33, 06 դեկտեմբեր 2023
Ռուսաստանը միշտ կհիշի Սպիտակի աղետը՝ հայ ժողովրդի այս դժբախտությունն ընկալելով որպես իրենը. Զախարովա

1988 թվականի դեկտեմբերի 7-ին  Հայաստանի հողը կրեց իր պատմության ամենամեծ աղետներից մեկը՝ սարսափելի 10 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ էպիկենտրոնը Սպիտակ քաղաքում։

 

Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարարության հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

 

«Սարսափելի վշտի պահին հայ ժողովրդին օգնության հասան ողջ հսկայական երկիրից, դրսից, այդ թվում՝ հայկական սփյուռքը։ Աղետի հետևանքների վերացման հանձնաժողովը գլխավորել է ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովը։ Մոտ 100 բարձր որակավորում ունեցող բժիշկներ՝ ԽՍՀՄ առողջապահության նախարար Եվգենի Չազովի գլխավորությամբ, մեկնել են Մոսկվայից։ Ամենաբարձր պրոֆեսիոնալիզմն ու հերոսությունը դրսևորել են փլատակների մաքրման համար աշխատած 20 հազար զինվորներն ու սպաները, ինչպես նաև կամավորները։

 

Ռուսաստանը միշտ կհիշի Սպիտակի աղետը՝ հայ ժողովրդի այս դժբախտությունն ընկալելով որպես իրենը»։ 

 

Զախարովան հայտնել է, որ այս օրերին Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի Գյումրիի մասնաճյուղում անցկացվում է ավանդական միջազգային գիտաժողով՝ ճարտարապետ-շինարարների, սեյսմիկ գոտիներում շինարարության ոլորտի մասնագետների, քաղաքագետների մասնակցությամբ՝ «Սպիտակի երկրաշարժ. հայացք անցյալից դեպի ապագա» խորագրով։

 

«Ինչպես էլ զարգանա քաղաքական իրավիճակը, մեր եղբայրական միասնությունը կհաղթահարի ցանկացած դժվարություն»,-ասել է Զախարովան։