Դեկտեմբերի 6-ին, ժամը 21։28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 11-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ և տուժած։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Վ․ Կ․, ծնված 1986 թ․) և «KamAZ» (վարորդ՝ Կ․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն, իսկ ուղևոր Լ․ Դ․-ն (ծնված 1984 թ․) տեղում մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «BMW» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։