Եռաբլուրի հետ մեզ կապելը ստորագույն մանիպուլյացիա է: Այս մասին գրառում է արել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Եթե չզլանաք, կարող եք շրջել այդտեղ և ինքներդ համոզվել, թե ինչքան հեռու է «Տոյոտան» գերեզմաններից, և ինչքան շինություններ, խանութներ կան դրանց միջև: Ու սա օգտագործել մարդկանց էմոցիաների վրա խաղալու համար հերթական ստորությունն է: Սրանց իշխանության օրոք Եռաբլուրը, ցավոք, 2 անգամ մեծացել է և երևի նպատակ ունեն ավելի մեծացնելու»:
Նշենք, որ երեկ ԱԺ-ում Լևոն Քոչարյանի հարցին պատասխանեց Փաշինյանը՝ համեմատականներ տանելով նախկինի հետ։