Հետևեք մեզ։

Հաջորդը Գորիսի քաղաքապետն է. «Ժողովուրդ»

08:47, 07 դեկտեմբեր 2023
Հաջորդը Գորիսի քաղաքապետն է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխանությունները որոշել են ձերբազատվել ընդդիմադիր բոլոր համայնքապետերից: Ինչպես հայտնի է, ընդամենը օրեր առաջ ՔՊ-ն Ալավերդիում ուժով իշխանություն վերցրեց եւ պաշտոնանկ արեց համայնքապետին, որը ներկայացնում էր «Ապրելու երկիր» կուսակցությունը:

 

«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ հաջորդը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն է. թեեւ նա վերջերս ակնհայտորեն փոխել է իր վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ, բայց, ամեն դեպքում, Առուշանյանին եւս ՔՊ-ականները որպես իրենց ընդդիմադիր են դիտարկում: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, Առուշանյանին ՔՊ-ականները որոշել են արժանացնել Ալավերդու համայնքապետի ճակատագրին ու ազատվել նրանից: Ավելին՝ իշխանականները հրահանգել են իրավապահներին գործընթաց սկսել Առուշանյանի նկատմամբ ու ուսումնասիրել նրան պատկանող բիզնեսները, չարաշահումներ գտնել ու այս ճանապարհով հասնել նրա հեռացմանը: Ինչով կավարտվեն զարգացումները, դժվար չէ կանխատեսել:

 

Հիշեցնենք, որ ՔՊ-ի թիրախում է նաեւ Վարդենիս խոշորացված համայնքը, քանի որ սեպտեմբերի 19-ից սկսված հանրահավաքային պայքարին հրապարակավ միացավ նաեւ սահմանամերձ Վարդենիսի ընդդիմադիր խմբակցությունը: Այս մասով նոյեմբերի 1-ին ՔՊ-ն վարչության նիստ էր արել եւ հայտարարել, որ կանդրադառնա նաեւ այս համայնքին»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։