Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը չի ազդել Բաքվի մետրոպոլիտենի աշխատանքի վրա, հաղորդում է Baku Metro ՓԲԸ-ն։
Ինչպես հայտնում են «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ից, երկրաշարժի պատճառով գնացքների շարժը հետաձգվում է։
Նշվել է, որ երկրաշարժի պատճառով Բաքու-Փիրշաղի-Սումգայիթ երթուղով և այլ երթուղիներով գնացքների շարժը ուշացել է։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում` Սումգայիթ քաղաքից 61 կմ հյուսիս, օջախի 18 կմ խորությամբ, գրանցվել է 5․6 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ: