Հետևեք մեզ։

Գուրգեն Արսենյանի ճակատագիրը կորոշվի դեկտեմբերի վերջին. «Հրապարակ»

09:33, 07 դեկտեմբեր 2023
Գուրգեն Արսենյանի ճակատագիրը կորոշվի դեկտեմբերի վերջին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Չնայած բազում հրապարակումներին, որ պաշտոնական Մոսկվան մերժել է ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվելու ագրեմանը, ՔՊ-ից վստահեցնում են, որ մերժում չի եղել, ընթացակարգը եռամսյա ժամկետ է սահմանում՝ ագրեմանը մերժելու կամ հաստատելու մասով։ Այդ ժամկետը սպառվում է դեկտեմբերի վերջերին, եւ միայն այդ ժամանակ պարզ կդառնա Գուրգեն Արսենյանի ճակատագիրը։

 

Իշխող թիմում կարծում են, որ ՌԴ-ն հիմա չի մերժի Հայաստանի թեկնածուին, եւ Արսենյանը, այդուհանդերձ, կգործուղվի Մոսկվա։ Ի դեպ, ագրեմանի մերժման ընթացակարգ էլ չկա` երկարատեւ լռությունը, որպես կանոն, դիտարկում են որպես թեկնածուի մերժում, եւ տվյալ երկիրն ինքն է հետ կանչում»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։