Հետևեք մեզ։

Սյունիքի լեռնային հատվածներում մառախուղ է

10:55, 07 դեկտեմբեր 2023
Սյունիքի լեռնային հատվածներում մառախուղ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Ինչպես տեղեկացնում է ՆԳՆ ՓԾ տարածած հաղորդագրությունից, Սյունիքի մարզի լեռնային հատվածներում և Մասիս, Արտաշատ քաղաքներում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։