Իսպանիայի թագավորությունում լուրջ սկանդալ է ծագել. Մեծ Բրիտանիայում բնակվող 53-ամյա գործարար Խայմե դել Բուրգոն ասել է, որ հարաբերություններ է ունեցել թագուհի Լետիսիայի հետ, որը շարունակվել է 2004 թվականին Ֆիլիպ VI թագավորի հետ նրա հարսանիքից հետո։
Իր հայտարարությունն անհիմն չհամարելու համար Խայմե դել Բուրգոն հրապարակել է թագուհու սելֆին, որը նա արել է լոգարանում և կրում է սև փաշմինա։
Ըստ աղբյուրի, նա նաև սիրային նամակներ է գրել դել Բուրգոյին․
«Սեր. ես կրում եմ քո փաշմինան։ Կարծես քեզ իմ կողքին զգամ: Նա հոգ է տանում իմ մասին: Նա պաշտպանում է ինձ: Ես ժամերն եմ հաշվում, մինչև նորից հանդիպենք: Սիրում եմ քեզ»,- ասվում է ռոմանտիկ նամակում։
Սակայն տղամարդը կոնկրետ ապացույց չի ներկայացրել, որ սիրավեպը տեղի է ունեցել Ֆիլիպ թագավորի հետ հարսանիքից հետո։ Բայց ահա թե ինչն է հետաքրքիր. Խայմեն իսկապես Լետիսիայի սիրեկանն էր. նրանք հանդիպել են մինչև 2000 թվականը, և կապը սկսվել է Վենետիկ ռոմանտիկ ուղևորության ժամանակ:
Գործարարը մտադիր էր ամուսնության առաջարկ անել, սակայն ապագա թագուհին մերժել է իր սիրելիին՝ պատճառաբանելով, որ նա հանդիպում է դիվանագետի հետ։ Գտնվելով «ընկերական գոտում»՝ դել Բուրգոն ամուսնացել է Լետիսիայի քրոջ հետ 2012 թվականին։ Նրանց ամուսնությունը տևել է մեկ տարուց մի փոքր ավելի, հայտնում է The Daily Mail-ը։
Ըստ Խայմե դել Բուրգոյի՝ թագավորը գիտեր իր կնոջ դավաճանությունների մասին, բայց աչք է փակել դրանց վրա՝ ընտանիքում սկանդալները կանխելու համար։ Իսպանական թագը դեռ չի մեկնաբանել մեղադրական հայտարարությունները, իսկ Ֆիլիպն ու Լետիսիան պատրաստվում Սուրբ Ծննդին, կարծես ոչինչ չի եղել: