Իր դիմումի համաձայն և կառավարության որոշմամբ աշխատանքից ազատվել է Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը։ Այս մասին Կառավարության նիստին ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյան։ Կառավարությունը նրան շնորհակալություն հայտնեց կատարած աշխատանքի համար։
Գնել Սանոսյանն այդ պաշտոնի համար ներկայացրեց Կոլյա Միքայելյանի թեկնածությունը, որին դեմ արտահայտվողներ չեղան։ Նա նշանակվեց Վայոց Ձորի մարզպետ։
Կոլյա Միքայելյանը ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետն էր։