Հետևեք մեզ։

Չեմ բացառում, որ ադրբեջանցիները կգան, Հայաստանում կապրեն, առևտուր կանեն․ Ալեն Սիմոնյան

12:07, 07 դեկտեմբեր 2023
Չեմ բացառում, որ ադրբեջանցիները կգան, Հայաստանում կապրեն, առևտուր կանեն․ Ալեն Սիմոնյան

Ադրբեջանը փորձում է օրակարգ մտցնել ինչ-որ հարցեր, որոնք արհեստականորեն կդժվարացնեն խաղաղության պայմանագրի կնքումը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

 

Նա նշել է՝ հայկական կողմը «ձև չի անում, խոսում է խաղաղության մասին»։

 

«Հիմա, որ վրացիները գալիս են Հայաստան ապրելու, որևիցե խոչընդոտ կա՞, կամ հայերը, որ գնում են Վրաստան։ Մենք Վրաստանի հետ պայմանագրում գրե՞լ ենք այդ մասին, չենք գրել։ Ժամանակ կանցնի և, չեմ բացառում, որ հայերը կգնան Ադրբեջանում կապրեն և ադրբեջանցիները կգան Հայաստանում կապրեն, առևտուր կանեն իրար հետ։ Այո՛, խաղաղության ենք գնում, խաղաղությունը այլ կերպ չի լինում ու այն պնդումները, որ մենք իրար հետ հակամարտել ենք և մեզ համար անլուծելի խնդիր է՝ ինձ համար անընդունելի է», - հավելեց Սիմոնյանը։