Ղարաբաղի վրա 15 տեղից հարձակում կար, ՌԴ ԱԳ նախարարությունը Հայաստանին ու Ադրբեջանին էր կոչ անում բանակցել, որ Հայաստանին ներքաշեր այդ գործընթացի մեջ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ռուս խաղաղապահներն իրենց գործառույթները չկատարեցին․ ի՞նչ արեցին, ուղեկցեցին հայերին Արցախից դուրս, դա՞ էր իրենց առաքելությունը։ Եվ հետագայում ներկայացրեցին,ե ս ցավում են այն զինվորների համար, ովքեր զոհվեցին Արցախում սեպտեմբերի 19-ից հետո, բայց եկեք արձանագենք, որ այդ զինվորները զոհվեցին ռազմական գործողությունների ավարտից 3 ժամ հետո։ Խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ոչ մի բան չեն արել»,-ասաց Ալեն Սիմոնյանը։