Ռուսաստանի Բրյանսկի դպրոցներից մեկում ութերորդ դասարանի աշակերտուհին հրաձգություն է կատարել։
Բրյանսկի օպերատիվ ծառայություններն աշխատում են թիվ 5 գիմնազիայում, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը։ Պարզվել է, որ 14-ամյա աղջիկը դպրոց է տարեկ պոմպային որսորդական հրացան և դրանով կրակել իր դասընկերների ուղղությամբ։
Այս պահին հայտնի է երկու զոհի և հինգ վիրավորի մասին։
Գիմնազիայում արտակարգ դեպքի մասին ահազանգ է ստացվել ժամը 09:15-ին. դասերը դադարեցվել են, բոլոր աշակերտները տարհանվել և ուղարկվել են տուն։ Դպրոցը շրջափակված է, իսկ ներսում աշխատում է ոստիկանությունը։
Տեսանյութերը՝ Hayastan.news-ի տելեգրամյան ալիքում։