Այո, տեղի ունենալու է, այժմ բանակցվում են ժամկետները, և այն կազմակերպությունը, որ պիտի կազմակերպեր միջոցառումը, բանակցությունների ավարտից հետո կհայտնի նոր ժամկետների մասին։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Նախապես քննարկվում է, որ դա կարող է լինել մայիս-հունիս ամիսներին, բայց դա կհայտնեն բանակցությունների ավարտից հետո»,-ասաց նախարարը։